Հրապարակվել են «Դեպի Եվրատեսիլի» 5 մասնակիցների երգերը

14:01   15 հունվարի, 2018

Այսօրվանից սկսած մինչեւ հունվարի 18-ը համացանցում կհրապարակվեն «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի մասնակիցների երգերը: Արդեն համացանցում հայտնվել են մասնակիցներից 5-ի՝ Թամար Կապրելյանի, Սուրեն Պողոսյանի, Nemra խմբի, Հայկ Կասպարովի եւ Ամալյա Մարգարյանի երգերը:

Ներկայացմում ենք դրանք ձեր ուշադրությանը:

«Դեպի Եվրատեսիլի» հաջորդ 5 երգերը հայտնի կդառնան վաղը՝ հունվարի 16-ին: Վաղն իրենց երգերը կներկայացնեն Սեւակ Խանաղյանը, Կամիլը, Angel-ը, Alternative խումբն ու Տյոմը:

Այս տարի մրցույթին մասնակցում է 20 արտիստ:



© NEWS.am STYLE