Հաքերները կոտրել են Նազենի Հովհաննիսյանի Instagram-ի էջը

15:01   15 հունվարի, 2018

Եթե դու հայտնի մարդ ես եւ սոցցանցերում բազում հետեւորդներ ունես, ապա, ամենայն հավանականությամբ, դա կգրավի հաքերներին:

Այսպես, Էրիկի, Սիլվա Հակոբյանի Instagram-ի էջերը կոտրելուց հետո հաքերներն անցել են Նազենի Հովհաննիսյանին:  35-ամյա հեռուստահաղորդավարուհին 250 հազարից ավելի բաժանորդ ուներ իր էջում:

Այս կապակցությամբ Նազենիի մտերիմ ընկերուհին՝ Սոֆի Մեխյանը, դիմել է դերասանուհու երկրպագուներին՝ գրելով.

«Հիմա էջը այս անունն ու տեսքն ունի .... Խնդրում եմ էջին չտալ spam, նաև Նազենիի ոչ մի նկարին չտալ spam... Պետք է ուղղակի սպասել(((( Ամեն հնարավոր բան արվում է, հուսանք՝ շուտ կլուծվի խնդիրը!!!

Հ.Գ Էջը կոտրողը ջնջնել է Նազենիի բոլոր ընկերներին»:



© NEWS.am STYLE