ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:01   17 հունվարի, 2018

ԽՈՅԵՐ

Հնարավոր է՝ սիրային հարցերում դուք այսօր հիասթափություն ապրեք եւ սիրելիի համար պայքարում ձեզ թվա, թե պարտվել եք։ Սակայն թեւաթափ լինելու համար վաղ է։ 

ՑԼԵՐ

Առաջիկա օրերին աստղերը Ցլերին խորհուրդ են տալիս խուսափել իրադարձությունները արագացնելուց։ Անգամ, եթե նրանք հստակ գիտեն, թե ինչ պետք է անեք, պետք է խուսափեք կտրուկ քայլերից եւ անգամ կանգ առնեք։ 

ԵՐԿՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրային հարցերում Երկվորյակները ինչ-որ կարեւոր բան պետք է խոստովանեն իրենք իրենց, թեեւ չի բացառվում, որ շուտով դրանք ակնհայտ կդառնան անգամ շրջապատի մարդկանց համար։ 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր փորձեք պարզել ձեր սիրելիի ամենահամարձակ երազանքները եւ պատմեք ձերի մասին։ Դա երկուսիդ էլ թույլ կտա հաղթահարել ճգնաժամը հարաբերություններում։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Առյուծները պետք է խորհեն սիրելիի հետ հարաբերությունների շուրջ։ Արդյո՞ք դրանք ապագա ունեն, թե՞ հայտնվել են փակուղու առաջ...

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Կույսերը հնարավոր է ճնշման ենթարկվեն սիրելի էակի կողմից, ով կփորձի նրանց պարանոցին փաթաթել իր կարծիքը կամ ստիպել շարժվել այնպես, ինչպես նրան է պետք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր փորձեք որեւէ լավ բան անել ինքներդ ձեզ համար։ Ձեզ չի՞ թվում, որ վերջին շրջանում դուք չափից դուրս շատ պարտականություններ ունեք ուրիշների հանդեպ եւ ոչ ձեր։ Եկել է ժամանակը դա փոխելու։ 

ԿԱՐԻճՆԵՐ

Օրը խոստանում է հավասարակշռություն եւ ներդաշնակություն սիրելիի հետ հարաբերություններում։  

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր փսրձեք սիրելիի հետ ընդհանուր լեզու գտնել։ Աստղերը հուշում են, որ ձեր տրամադրվածությունները տարբեր են։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ամենակարեւոր բանը ձեզ համար պետք է լինի փոխզիջման գնալը, թեեւ պետք չէ զիջել ամեն հարցում։ 

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Ջրհոսները հակված են վիճելու, ինչը լավ հետեւանքներ չի ունենա սիրելիի հետ շփման հարցում։ 

ՁԿՆԵՐ

Այսօր Ձկները սիրային հարցերում պետք է լսեն ընկերների եւ բարեկամների խորհուրդները, հատկապես, եթե նրանք հայտնվել են փակուղու առաջ։



© NEWS.am STYLE