17:06 15 հունվարի, 2018ՀԱՀ-ում H&M բուտիկները թալանել են ապրանքանիշի՝ ռասիստական գովազդի պատճառով, հայտնում է The Guardian-ը։ Սոցցանցերում հրապարակումների ալիքից հետո ապրանքանիշի հետ հարաբերությունները խզել են երաժիշտներ The Weeknd-ը ու G Eazy-ը։

Հունվարի սկզբին ապրանքանիշն իր կայքում ներկայացրել էր սևամորթ տղայի գովազդային լուսանկարը։ Տղայի հագին մի վերնազգեստ էր, որի վրա գրված էր «Ջունգլիների ամենահզոր կապիկը»:
«Նրանք մեզ կապիկ են անվանել, այդ դեպքում՝ եկեք մեզ համապատասխան պահենք»,- հայտնում են տեսագրությունում «Տնտեսական անկախության պաշտպանները» շարժման ակտիվիստները։
Կողոպուտները, որոնցից մեկը պատկերված է տեսանյութում, տեղի են ունեցել ՀԱՀ-ում գտնվող H&M բուտիկներում։ Ականատեսների խոսքով՝ ակտիվիստները երթ են կազմակերպել ու երգելով անցել առևտրի կենտրոնների մոտով և թույլ չեն տվել նկարահանել կողոպուտը՝ սպառնալով խլել կամ կոտրել սմարթֆոնները։ Այս մասին են վկայում տեսանյութերն ու լուսանկարները, որոնք, այնուամենայնիվ, հաջողացրել են անել խանութների այցելուները։
Կիրակի H&M բուտիկները գնորդներին դիմավորել են փակ դռներով ու թղթերով ծածկված ցուցափեղկերով, որպեսզի հետաքրքրասերները չկարողանան որևէ բան տեսնել։