Քենդալ Ջեները՝ Tod’s ապրանքանիշի գովազդարշավում

18:02   15 հունվարի, 2018

Քենդալ Ջեները մասնակցել է Tod’s ապրանքանիշի գովազդարշավին։ Անցած տարի Քիմ Քարդաշյանի քույրը Միլանում տեղի ունեցած Նորաձևության շաբաթվա ընթացքում հայտնել էր, որ դարձել է պայուսակների, կոշիկի ու աքսեսուարների՝ Tod’s իտալական ապրանքանիշի դեմքը։

22-ամյա հեռուստաաստղը ապրանքանիշի գովազդարշավի համար նկարահանվել է պարող Ռոբերտո Բոլլեի հետ:

Աստղերը ցուցադրել են ապրանքանիշի գարնանային հավաքածուն։ Նոր հավաքածուի համար լուսանկարները շատ աշխույժ ու հետաքրքիր են ստացվել ոչ միայն գլխավոր հերոսների, այլև համակրելի շան ձագերի շնորհիվ, որոնք նույնպես մասնակցում էին նկարահանումներին։

«Քենդալ Ջեների հմայքն ու Ռոբերտո Բոլլեի տաղանդը միասին մարմնավորում են Tod’s ապրանքանիշի էությունը՝ իտալական կենսակերպի ոճն ու նախաստեղծ գեղեցկությունը»,- ասվում է ապրանքանիշի նոր հավաքածուի նկարագրության մեջ։

 



© NEWS.am STYLE