Ոստիկանությունը Թեյլոր Սվիֆթին հայտնել է նրան հետապնդող «բոյֆրենդի» մասին

19:08   15 հունվարի, 2018

Կարծես, Թեյլոր Սվիֆթը նոր խնդրի առջեւ է կանգնել: TMZ -ը գրում է, որ 58-ամյա մի տղամարդ, որի անունը չի հրապարակվում, հետապնդում է երգչուհուն:

Նյու Հեմփշիրի ոստիկանությունը նախազգուշացրել է Թեյլորին, որ ինչ-որ գործի քննության արդյունքում իրենք պատահաբար պարզել են, որ գործով վկաներից մեկը լրջորեն պնդում է, որ ինքը հանդիսանում է Թեյոր Սվիֆթի բոյֆրենդը:

Նա հայտնել է, որ իր մոտ եղած ատրճանակն իր աստղային ընկերուհուն պաշտպանելու համար է: Նա նաեւ ցույց է տվել երգչուհուն ուղարկած իր նամակները:

Ոստիկանությունը տղամարդուն չի ձերբակալել, քանի որ դրա համար բավարար հիմքեր չի ունեցել, բայց հարկ է համարել երգչուհուն նախազգուշացնել նրա մասին:

Ի դեպ, առաջիկայում Թեյլորը համերգներ է ունենալու Կանադայում, Իռլանդիայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում:



© NEWS.am STYLE