ՊՐԵՄԻԵՐԱ. Արծվիկի հայալեզու երգն ու հուզիչ հոլովակը

09:28   16 հունվարի, 2018

Ռուսաստանաբնակ երգչուհի Արծվիկը, որը նախորդ տարի ներկայացրեց Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում, հանդես է եկել նոր աշխատանքով: Երգչուհին հայալեզու երգ է ներկայացրել երկրպագուներին: Երգը կոչվում է «Մնա դու»: Խոսքերի հեղինակը Սոսե Խանիկյանն է, իսկ երաժշտությունը գրել է Արծվիկը: Դատելով երգչուհու Instagram-ի գրառումից՝ ներկայացված տեսահոլովակը պաշտոնական չէ, սակայն այն արդեն հասցրել է հուզել նրա երկրպագուներին:

«Ես, իհարկե, փորձում եմ երգել այն լեզուներով, որոնք ինձ հոգեհարազատ են, իսկ այս երգի մեղեդու դեպքում լեզուն միանշանակ էր: Ձեզ եմ ներկայաղցնում իմ նոր՝ «Մնա դու» երգի հոլովակը: Կցանկանայի՞ք, որ այս երգն ունենար պաշտոնական տեսահոլովակ»,-երկրպագուներին դիմել է երգչուհին:



© NEWS.am STYLE