«Դարձա ամբողջ հայ ազգի հորաքույրը». Նառա Դիլանյանը՝ NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրում

12:08   16 հունվարի, 2018

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին ներկայացնում է «Առաջին անգամ» խորագիրը, որի նպատակն է բլից հարցման միջոցով հայտնիներից պարզել, թե երբ են առաջին անգամ սիրահարվել, սեր խոստովանել, հիասթափվել, հաջողության հասել եւ նման այլ հարցեր...

Մեր խորագրի այսօրվա հերոսուհին դերասանուհի Նառա Դիլանյանն է.

Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք դերասանուհի:

Երբ առաջին եթերից հետո դրսում սկեցին ինձ ժպտալ: Ես հասկացա, որ եթե կարողանում եմ մարդկանց ժպիտ պարգեւել, ուրեմն ճիշտ ուղու վրա եմ:

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Ամուսնուս:) Նա իմ ամենամեծ երկրպագուն եւ քննադատն է:

Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:

Մանկապարտեզում, անունը Ստյոպիկ էր:) Իսկ ընդհանրապես՝ որքան ապրում, այնքան ավելի եմ սիրահարվում կյանքին:

Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:

Երբեք:) Ես արարքներով եմ ապացուցում:

Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:

Էլի մանկապարտեզում՝ նույն Ստյոպիկը:) Ես նրան ասացի, որ ունենալու ենք 5  երեխա ու ես այդ բոլոր երեխաներին բաժանելու եմ ու փախչեմ նրանից:)

Առաջին հիասթափությունը...

Ինձ համար հիասթափությունը երազանքների եւ իրականության անհամատեղելիությունն է… Իսկ մեր կյանքում դրանք, ցավոք, շատ են…

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:

Դժվարությունները հաղթահարում եմ ժպիտով: Ամեն ժամանակահատված ունի իր բարդությունները՝ սկսած դպրոցից, մինչեւ այսօր…

Ձեր մասնակցությամբ առաջին նախագիծը:

«Դժվար ապրուստ» հեռուստասերիալն էր:

Առաջին մեծ հաջողությունը:

Առաջին մեծ հաջողությունս ամուսինս է:) Իսկ կարիերայում, իհարկե, «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում հորաքրոջ դերը, որից հետո մինչ օրս դարձա ամբողջ հայ ազգի հորաքույրը:)

Ձեզ համար առաջնային է...

Ընտանիքս, հարազատներս, ընկերներս, որոնք իրականում հիմա քիչ են, ու նրանց դժվար է ընկեր անվանելը, նրանք իմ հարազատներն են: 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE