Դեն Բիլզերյանը մտադիր է ստեղծել իր առաջին համաշխարհային կանաբիսային ապրանքանիշը

11:02   16 հունվարի, 2018
Դե, վաղ թե ուշ դա պետք է տեղի ունենար, ու առաջին քայլն ու համաշխարհային ապրանքանիշը, բնականաբար, հայերը պետք է ստեղծեն։ Իսկ ինչո՞ւ ոչ՝ Reddit-ի նման հանրահայտ կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայ է, առաջին համաշխարհային կանաբիսային ապրանքանիշի հիմնադիրն էլ հայ կլինի՝ Դեն Բիլզերյանը։
 
Միեւնույն է, վաղ թե ուշ աշխարհում կստեղծվեն նման ապրանքանիշեր՝ վիսկի ապրանքանիշերի նման։ Միլիոնատեր Դեն Բիլզերյանը որոշել է ներդրումներ կատարել մարիխուանայի մեջ, ինչի մասին են վկայում Instagram-ում նրա հրապարակած լուսանկարները, որտեղ կաթոլիկ Սուրբ ծնունդից սկսած Դենը միայն մարիխուանա գովազդելով է զբաղված։
 
Բայց Բիլզերյանի նոր լուսանկարն այս անգամ շատ լուրջ է մակագրված․
 
«Ես կստեղծեմ առաջին համաշխարհային կանաբիսային ապրանքանիշը՝ Green Axis, որը կներկայացնեմ հաջորդ ամիս»,- մակագրել է լուսանկարը «Պոկերի արքան»:


© NEWS.am STYLE