«Հաջորդ կյանքում ես կլինեմ ռոք աստղ». Քեյթ Մոսը նշում է ծննդյան 44-ամյակը

17:45   16 հունվարի, 2018

Անգլիացի սուպերմոդել Քեյթ Մոսն այսօր՝ հունվարի 16-ին, նշում է ծննդյան 44-ամյակը: Մոդելն իր կարիերան սկսել է 14 տարեկանից, այն պահից, երբ նրան նկատեց Storm Model Management գործակալության հիմնադիր Սարա Դուկասը:

Չնայած Մոսը համարվում է նորաձեւության աշխարհի ամենափոքրամարմին եւ նիհարակազմ ներկայացուցիչներից մեկը՝ ինքը մոդելն իրեն նիհար չի համարում եւ իր հարցազրույցներում հաճախ է նշում, որ դեմ է անորեքսիկ արտաքինով մոդելներին:

Քեյթ Մոսի մեջբերումներից եւս մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ոչ մի հեռախոս, փոխարենը՝ լավ ֆիլմ, մի գավաթ գինի եւ մի բաժին աղցան…Սա է կատարելությունը»:

«Հաջորդ կյանքում ես կլինեմ ռոք աստղ: Նախորդ կյանքում բալետի պարուհի եմ եղել»:

«Մոդելինգն աշխատանք է: Անգամ մայրս չի հավատում, բայց ես շատ եմ աշխատում»:

«Ինձ երբեք չի կարող կանգնեցնել մարդկանց կարծիքը: Ես ամեն ինչ ինքս ինձ համար եմ անում»:

«Ես դիզայներ չեմ, բայց շատ եմ սիրում հագուստ: Ես երբեք դիզայնի դպրոց չեմ հաճախել: Ես չեմ կարողանում նկարել եւ մկրատ բռնել, բայց ես կարող եմ շարֆից զգեստ ստանալ»:

«Իմ կյանքում ես, գրեթե, հանդիպել եմ այն բոլոր մարդկանց, որոնց ցանկացել եմ հանդիպել»:

«Սովորաբար մարդիկ չեն լսում իմ խոսելը: Նրանք չեն էլ ցանկանում…»:

«Անգամ եթե անսովոր կեղծամ ու մեծ գլխարկ դնեմ, մարդիկ միեւնույն է կգուշակեն, որ դա ես եմ»:

«Մարզասրահ հաճախելը հաստատ իմ սիրելի զբաղմունքներից չէ»:

«Չեմ սիրում լուանկարներւմ ինքս ինձ պատկերել: Սիրում եմ, երբ հանդես եմ գալիս տարբեր կերպարներով»:



© NEWS.am STYLE