Սերգեյ Լազարևն ու Նատալյա Եփրիկյանը Մայամիում

13:31   16 հունվարի, 2018

Սերգեյ Լազարևը որդու՝ Նիկիտայի հետ հանգստանում է Մայամիում, որտեղից էլ հենց հրապարակում է լուսանկարներ իր Instagram-ում, որտեղ երևում է, որ հանգստի ժամանակ նրան ընկերակցել են Ֆիլիպ Կիրկորովն ու Comedy Woman-ի ամբողջ կոլեկտիվը, որոնք ի դեպ եկել էին ոչ միայն հանգստանալու, այլև աշխատելու։ Մայամիում կայացել է պոպուլյար  շոուի ելույթը։

Իսկ Լազարևն առանձին լուսանկար է հրապարակել շոուի ռեզիդենտ Նատալյա Եփրիկյանի հետ։

«Իմ սերը»,- մակագրել է Սերգեյը լուսանկարը՝ հավելելով «Ընկերներ» հեշթեգը

Քիչ ավելի ուշ հանրահայտ կատարողը հավելել է լուսանկար, որտեղ նա, ինչպես նաև Կիրկորովը լուսանկարված են Comedy Woman-ի ամբողջ կոլեկտիվի հետ։

«Ընկերներն ունենալը հրաշալի է։ Հրաշալի երեկո մտերիմ ընկերների շրջապատում, շնորհակալություն  երեկոյի համար» ,- մակագրել է լուսնկարը Լազարևը։

Ու վերջապես, ի ուրախություն իր  բաժանորդների, Սերգեյը ցուցադրել է իր որդուն։

«Ցուրտ չէ, երբ Արևի մոտ ես»,- գրել է Լազարևը։



© NEWS.am STYLE