Քիմ Քարդաշյանը հուզիչ լուսանկար է հրապարակել

16:06   16 հունվարի, 2018

Այնուամենայնիվ ժամային գոտիների տարբերությունը հզոր երևույթ է, մենք այստեղ աշխատում ենք, իսկ Քիմը Լոս Անջելեսում մուշ մուշ քնած է։

37-ամյա հայուհին իր Instagram-ում հրապարակել է մի լուսանկար, որտեղ նա անկողնում պառկած է։

Ի դեպ, Քիմին վերջերս բնորոշ է դարձել կարոտախտային տրամադրությունը։ Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր՝ 1994 թվականի արխիվային լուսանկարը, որտեղ նա քրոջ՝ Քորթնիի հետ է։ 

 

Ի դեպ, թերեւս, Քիմ Քարդաշյանի եւ Փերիս Հիլթոնի թշնամության վերջը եկել է։ Հիշեցնենք, որ Քրիս Զիլկան ամուսնության առաջարկ էր արել Հիլթոնին՝ նվիրելով երկու մլն դոլար արժողությամբ մատանի, իսկ ավելի ուշ Հիլթոնը հայտարարել էր, թե Քիմին հրավիրել է իր հարսանիքին։

Քիմն ու Քանյե Ուեսթը «հայտնվել» էին TMZ պապարացիների օբյեկտիվներում Արեւմտյան Հոլիվուդում եւ պատասխանել, թե հաճույքով մասնակցելու են Փերիսի հարսանիքին։



© NEWS.am STYLE