Քենդալ Ջեների բոյֆրենդին «բռնացրել են» մեկ այլ կնոջ հետ ժամադրության պահին

18:05   16 հունվարի, 2018

Բոլորովին վերջերս Քենդալ Ջեները սկսել էր հանդիպել բայսկետբոլիստ Բլեյք Գրիֆֆինի հետ, որը խաղում է Los Angeles Clippers ակումբի համար։ Բարեբախտաբար Քիմ Քարդաշյանի քրոջն անընդհատ տեսնում են թիմի հանդիպումների ժամանակ, ու անցած տարեվերջից լուրեր են պտտվում, որ 22-ամյա Քենդալն ու 28-ամյա Բլեյքն ապագայի համատեղ ծրագրեր են կառուցում, կարճ ասած՝ ուզում են ամուսնանալ։

Սակայն, ինչպես հավաստիացնում են People պարբերականի աղբյուրները, հարաբերությունները ճաք են տվել։ Բլեյքին տեսել են Մալիբուի հաստատություններից մեկում՝ անծանոթ թխահեր կնոջ յետ, մինչ Քենդալը Միլան էր մեկնել՝ նկահանվելու իտալական ապրանքանիշի համար ֆոտոշարքում։

«Պաշտոնապես, նրանք չեն բաժանվել, բայց նրանց հարաբերություններում վերջերս խնդիրներ են սկսվել։ Իսկ Բլեյքը Քենդալի բացակայությունից օգտվելով՝ ինչ -որ թխահեր կնոջ հետ ժամանակ է անցկացնում ռեստորանում, ու երևում է, որ նրանք շատ մտերիմ են։ Նրանք անընդհատ կատակում էին ու գրկախառնվում»,- նշում է մոտ կանգնած աղբյուրը։



© NEWS.am STYLE