Էշլի Գրեմը ցուցադրել է Քլոե Քարդաշյանի հավաքածուն

00:19   17 հունվարի, 2018

Քլոե Քարդաշյանն Revenge Body Wite Khloe Kardashian շոուին իր Good American ապրանքանիշի արտադրանքը ցուցադրելու համար հրավիրել էր plus-size մոդել Քելսի Ռոուզին:

Նշենք, որ մոդելը ողբերգական ավտովթարի էր ենթարկվել և միայն վերջերս է պոդիում վերադարձել՝ բայց արդեն որպես plus-size մոդել: 30-ամյա Քելսին Քլոեի շոուի կանոններով՝ 12 շաբաթ մարզվել է անձնական մարզչի օգնությամբ, ինչպես նաև սննդաբանի խորհուրդներին հետևել և նրա վերահսկողության տակ եղել՝ երբեմնի կառուցվածքը վերականգնելու համար:

Ռոուզը բարդույթավորվում էր և վախենում պատկերացնել, թե փորձարկման արդյունքոմ ինչ դուրս կգա: Բայց Քլոեն իր շոուին հրավիրել էր նաև աշխարհի ամենահայտնի plus-size մոդել Էշլի Գրեմին, ով պոդիում բարձրացավ Ռոուզի հետ միասին:

«Տեր Աստված, Էշլին իմ կողքին էր կանգնած: Ոչ ոք ինձ չի սատարում մոդել լինելու իմ ընտրության հարցում, անգամ ծնողներս: Եվ հանկարծ Էշլին իմ կողքին է հայտնվում: Նրա լուսանկարը ժամանակին ներկայացվել է Sports Illustrated-ի շապիկին: Նա այնքան հրապուրիչ ու կրքահարույց տեսք ունի: Նա ինձ համար ներշնչանքի աղբյուր է»,-նշել է Ռոուզը:  

Աղբյուր՝Daily Mail



© NEWS.am STYLE