Ֆիլիպ Կիրկորովը գարնանը կմեկնի «Եվրատեսիլ»

23:04   16 հունվարի, 2018

Դեռ Ամանորի նախաշեմին Ֆիլիպ Կիրկորովը kp.ru-ին տված հարցազրույցում տեղեկացրել էր, որ 2018 թվականի գարնանը կմեկնի «Եվրատեսիլը» գրավելու: Նա անգամ խոստովանել էր, որ երգի մրցույթի համար երգ է գրել՝ բարեկամական երկրներից մեկի մասին և որ այն արդեն ամբողջությամբ պատրաստ է:

«Ես համաձայնեցի երգն ինքս գրել, քանի որ Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարության կազմում որոշ մարդիկ աշխատանքից ազատվեցին: Ի դեպ, դա տեղի ունեցավ Սերյոժա Լազարևի անվան շուրջ բարձրացած աղմուկից հետո, երբ նրա հետ նախորդ «Եվրատեսիլի» ժամանակ անարդար վարվեցին և ակնհայտ կաշառված գնահատկաններ տվեցին: Ես այն ժամանակ բողոքի մեծ ալիք բարձրացեցի, քանի որ շատերն էին դրանից զայրացած ու վրդովված: Իմ հայտարարություններից անմիջապես հետո հեռարձակողների միության կազմը վերանայվեց:  Ուստի ես համաձայնեցի այս տարի ընդունել երկրներից մեկի հրավերը մրցույթին մասնակցելու համար, որի քաղաքականությունը համընկնում է իմ երկրի քաղաքականության հետ: Այլապես ես որևէ այլ երկրի դրոշով բեմ չէի բարձրանա: Հույս ունեմ, այս տարի, ի վերջո, Ռուսաստանն ըստ արժանվույն կգնահատվի այդ մրցույթում»,- ասել է Կիրկորովը:

Նշենք, որ երգիչը «Եվրատեսիլին» կներկայացնի իր One Lucky Day երգը, որը գրել է մոլդովական Doredos խմբի համար: Հենց այդ խումբն է գարնանը երգի մրցույթում ներկայացնելու Մոլդովան: Կիրկորովը միևնույն ժամանակ կներկայանա որպես այդ խմբի պրոդյուսեր:

Երգիչը պատմել է, որ խմբի անդամների հետ ծանոթացել է «Նովայա վոլնա» մրցույթի ժամանակ: Կիրկորովն իր պարտքն է համարում օգնել երիտասադ տաղանդներին, ինչպես որ ժամանակին նրան ձեռք մեկնեց ռուսական էստրադայի պրիմադոննան:

 



© NEWS.am STYLE