Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը երրորդ անգամ ծնողներ են դարձել

21:28   16 հունվարի, 2018

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը երրորդ անգամ ծնողներ են դարձել: Փոխնակ մայրը աստղերի համար աղջիկ է ունեցել: 37-ամյա հայուհին անձամբ է իր կայքում հայտնել աղջկա ծնվելու մասին:

Քիմը նշել է, որ աղջիկը երկուշաբթի է ծնվել:

«Քանյեն եւ ես երջանիկ ենք հայտնել, որ մեր գեղեցիկ եւ առողջ աղջիկը լույս աշխարհ է եկել: Սեյնը եւ Նորթը անհամբերությամբ սպասում են այն պահին, թե երբ են տեսնելու իրենց քրոջը», - նշել է Քիմը:



© NEWS.am STYLE