Վիկտորիա Բեքհեմը կիսամերկ լուսանկարվել է Vogue-ի շապիկի համար

19:33   17 հունվարի, 2018

Վիկտորիա Բեքհեմը Մեծ Բրիտանիայի ամենաոճային և ազդեցիկ կանանցից մեկն է: Մեծ հաջողություններ արձանագրած նորաձևության կայսրության տիրուհին հերթական անգամ ապացուցեց, որ ինքը ևս կարող է հրաշալի մոդել լինել իր ստեղծած հագուստի հավաքածուն ներկայացնելու համար:

43-ամյա Վիկտորիան լուսանկարվել է կրքոտ ֆոտոշարքում իսպանական Vogue-ի համար՝  ցուցադրելով Victoria Beckham ապրանքանիշի նոր հավաքածուն:

Հանդեսի շապիկին տեղադրված լուսանկարում նա գրեթե մերկ է. աստղը կեցվածք է ընդունել բաց դարչնագույն և գրեթե աննկատելի բոդիով, որն ավելի է ընդգծում նրա թուխ մաշկը՝ տպավորություն ստեղծելով, թե մոդելը մերկ է:

«Շնորհակալ եմ Vogue-ին: Նկարահանման հրապարակում անհավանական ուրախ էր: Այս ֆոտոսեսիան զգալիորեն տարբերվում էր մինչ այս իմ մասնագիտական կյանքում եղած բոլոր նկարահանումներից»,- ասել է նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի կինը:

Մեկ այլ լուսանկարում Վիկտորիան ցուցադրել է իր ձիգ մարմինը՝ վառ կարմիր շրջազգեստով և գոտիով, որը 3 հազար դոլարով վաճառվում է իր հավաքածուն ներկայացնող կայքում:

Ի դեպ, Բեքհեմի երկրպագուներից շատերը հասցրել են իրենց կարծիքը հայտնել այդ լուսանկաների մասին՝ նշելով, որ դրանք Վիկտորիայի համար ոչ նպաստավոր ժամանակ են արվել, քանի որ վերջերս նրան քննադատել էին անորեքսիայի քարոզչության համար: Իսկ նոր լուսանկարներում Բեքհեմը ցուցադրում է իր նիհար կազմվածքը:

A post shared by Victoria Beckham (@victoriabeckham) on



© NEWS.am STYLE