Էնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուրնիկովան առաջին անգամ ցույց են տվել իրենց երեխաներին

10:05   17 հունվարի, 2018

Ես արդեն զգում եմ, որ այսօրվա բոլոր հրապարակումները երեխաներին է նվիրված լինելու։ Երեկ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երրորդ անգամ ծնող դարձան, բայց մենք այդ թեմային այսօր դեռ կանդրադառնանք, իսկ հիմա Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Աննա Կուրնիկովա ու Էնրիկե Իգլեսիաս զույգի վրա, որոնք էլ իրենց հերթին էին ծնող դարձել դեկտեմբերի կեսերին։ Աստղերը երկվորյակ էին ունեցել՝ աղջիկ ու տղա, որոնց թենիսիստուհին ու երգիչն անվանել են Նիքոլաս ու Լյուսի։

Ի ուրախություն իր Instagram բաժանորդների՝ Աննան լուսանկարվել է երկվորյակներից մեկի հետ, իսկ մյուսի հետ Էնրիկեն է լուսանկարվել։

«Իմ արևի լույսը»,- մակագրել են աստղերը լուսանկարը։ 



© NEWS.am STYLE