Քիմ Քարդաշյանը փոխնակ մոր կողքին է եղել երրորդ երեխայի լույս աշխարհ գալու պահին

11:33   17 հունվարի, 2018

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երեկ երրորդ անգամ ծնող են դարձել։  

Աղջկա անվան մասին որևէ նորություն դեռ չկա, առայժմ հայտնի է, որ Քիմն ու Քանյեն ծննդաբերության ժամանակ եղել են Cedars-Sinai հիվանդանոցում։ TMZ-ը գրում է, որ Քիմն ամբողջ ընթացքում գտնվել է փոխնակ մոր կողքին, իսկ Քանյե Ուեսթը նրան է միացել ծննդաբերությունից հետո։ Ընդ որում՝ դստեր ծնվելուց անմիջապես հետո  Քանյե Ուեսթը հենց հիվանդանոցից գնացել է աշխատանքի՝ իր ստուդիա։ Քիմն առաջինն է գրկել դստերը։ Սակայն փոխնակ մորն էլ են թույլատրել որոշ շփում երեխայի հետ։

Հիվանդանոցում են գտնվել նաեւ Քորթնին, Քլոեն ու Քրիս Ջեները։

Հայտնի է նաև, որ փոխնակ մոր առողջությանը հետևում էր Քարդաշյան գերդաստանի ընտանեկան բժիշկ Փոլ Քրեյնը։

«Քանյեն ու ես երջանիկ ենք Ձեզ հայտնել այն մասին, որ լույս աշխարհ է եկել մեր առողջ ու գեղեցիկ դուստրը։ Շատ շնորհակալ ենք փոխնակ մորը, որն իրականացրել է մեր երազանքը, նաև բժիշկներին ու բուժքույրերին՝ հատուկ հոգատարության համար։ Նորթն ու Սեյնթը անհամբերությամբ սպասում են քրոջ հետ հանդիպմանը»,- գրել էր 37-ամյա հայուհին իր կայքում երեխայի ծնվելուց անմիջապես հետո։  

 



© NEWS.am STYLE