Քայլի Ջեները՝ Քիմ Քարդաշյանի երրորդ երեխայի փոխնակ մա՞յր

12:03   17 հունվարի, 2018

Եվ այսպես, աշխարհում արդեն բոլորը տեղյակ են, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երրորդ անգամ ծնող դարձել։ Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել աստղերի դստերը, ինչի մասին Քիմը հայտնել է իր կայքում։

Նորածնի անվան մասին որևէ նորություն դեռ չկա, ընդամենը հայտնի է, որ Քիմն ու Քանյեն ծննդաբերության ժամանակ եղել են Cedars-Sinai հիվանդանոցում։

Բայց ամենահետաքրքիր քննարկումները սոցցանցերում են սկսվել։ Քարդաշյան- Ջեներ գերդաստանի երկրպագուները ու բաժանորդները վստահ են, որ Քիմի ու Քանյեի երրորդ երեխայի փոխնակ մայրը Քայլի Ջեներն է եղել, իսկ այն աֆրոամերիկուհին, որին  ներկայացրել էին որպես փոխնակ մայր, իրականում հանրության ուշադրությունը շեղելու համար էր։

Դավադրության տեսությունն առաջացել է այն բանից հետո, երբ Twitter-ի բաժանորդներից մեկը հայտնել է, որ հավաստի տեղեկություն ունի այն մասին, որ հղի Քայլին այդ նույն հիվանդանոց է ընդունվել այս օրերին։

«Քայլի Ջեները հաստատ Քիմի երեխայի փոխնակ մայրն է։ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն դիտումների ռեկորդներ կսահմանի նոր եթերաշրջանում»,- գրում է օգտատերերից մեկը։

«Քիմն ու Քայլին նույն օրը հիվանդանոցո՞ւմ։ Սա զուգադիպությո՞ւն է»,- հարցնում է մեկ այլ բաժանորդ։

«Քայլին նույն օրն է ծննդաբերում, ինչ Քիմի երեխայի փոխնակ մայրը։ Վստահ եմ, որ Քայլին է հենց փոխնակ մայրը»,- գրել է մեկ այլ օգտատեր։

 Ի դեպ, այս պահի դրությամբ TMZ-ը հայտնում է, որ Քայլին դեռ չի ծննդաբերել։

Աղբյուրը՝  Daily Mail

 



© NEWS.am STYLE