Անաստասիա Վոլոչկովան ներկայացրել է բիկինիով շպագատի հերթական լուսանկարը

14:24   17 հունվարի, 2018

Անաստասիա Վոլոչկովան հանգստանում է Մալդիվներում, որտեղ, ըստ երևույթին, շատ արագ եւ որակյալ wi-fi  կա, ինչի մասին է վկայում  Instagram-ում Նաստյայի նախանձելի ակտիվությունը։

Վոլոչկովան ներկայացրել է բիկինիով հերթական շպագատի լուսանկարը։

«Սպորտով զբաղվեք ու բարի եղեք։ Կարողացեք ներել ուրիշների հաջողությունը։ Իսկ ես Ձեր փոխարեն մի քիչ էլ կհանգստանամ»,- դիմել է Անաստասիան իր բաժանորդներին։

«Սիրելիներս։ Որքան կարևոր է կարողանալ ուրախանալ կյանքով։ Ու երջանիկ լինել։ Որքան կարևոր է ուրախանալ ու ծիծաղել։ Ուզում եմ տեղեկացնել, որ ավելի տպավորիչ հանգիստ ես չէի ունեցել։ Ու էլի մի բան. ինձ համար բոլորովին կարևոր չէ իմ ու իմ կյանքի մասին մյուսների կարծիքը։ Ես պարզապես հումորով եմ վերաբերվում իմ լողազգեստով եւ շպագատով լուսանկարների հավաքած հավանումներին: Սիրելիներս, ահա թե ինչին եք դուք իրականում ձգտում։ Իսկ հետո հանդիմանում եք ինձ այդ լուսանկարների համար՝ միաժամանակ տարածելով դրանք։Սիրելիներս, կստանաք դուք ձեր ուզած շպագատները։ Կլինեն լուսանկարներ։ Ամեն ինչ կլինի։ Ինքներդ այդպես փորձեք։ Միայն թե սկուտերից չընկնեք։ Կարևոր է ջրի վրա հավասարակշռություն պահպանելը։ Ու կյանքում նույնպես կարևոր է հավասարակշռություն պահպանելը։ Նաև՝ կազմվածքի ու ոտքերի սլացիկությունը ու պարզապես բարությունն ու մարդկայնությունը։ Բայց շատերն ունակ չեն դրան։ Դրա համար էլ, սիրելիներս, կարող եք կրծել ձեր եղունգները, կրունկները․․․ Իսկ ես կապրեմ վառ, կուրախանամ ու կգայթակղեմ Ձեզ: Թե չէ ՝ էլ ո՞վ պետք է դա անի Ձեզ համար»,- ավելի վաղ հայտարարել էր Նաստյան։  



© NEWS.am STYLE