«Ամեն մեծ տղամարդու հետեւում մի կին է կանգնած». Ջիմ Քերին նշում է 56-ամյակը

18:31   17 հունվարի, 2018

Այսօր՝ հունվարի 17-ին, ծննդյան 56-ամյակն է նշում հոլիվուդյան աստղ եւ հայտնի կատակերգու Ջիմ Քերին:

Սա այն դեպքն է, երբ վստահորեն կարելի է ասել՝ նա Հոլիվուդի ամենասիրված դերասաններից է, որին շատ հեշտությամբ հաջողվում է նույնիսկ ամենատխուր պահերին ծիծաղեցնել իր անսովոր ժեստերով:

Դերասանի մասնակցությամբ հայտնի կատակերգություններն են՝ «Դիմակը», «Էյս Վենտուրա», «Հիմարն ու ավելի հիմարը», «Սուտասանը», «Բրյուս ամենակարողը» եւ այլն:

Այսօր վերհիշել ենք Ջիմ Քերիի ամենահայտնի մեջբերումներից մի քանիսը.

«Ամեն մեծ տղամարդու հետեւում էլ մի կին է կանգնած, որն աչքերը պտտում է նրա վրա»:

«Կյանքը քեզ հնարավորություններ է տալիս. դու կամ դրանք վերցնում ես, կամ էլ մի կողմ ես քաշվում»:

«Եթե դու չես ապրում տվյալ պահով, ուրեմն դու կամ նայում ես դեպի անորոշ ապագա, կամ էլ՝ զղջումներով լի անցյալ»:

«Ես հավատում եմ այն մտքին, որ մենք ստեղծում ենք մեր սեփական տիեզերքը: Ես իմը փորձում եմ շատ լավը ստեղծել»:

«Մոռացիր ցավի մասին, ծաղրիր այն եւ ծիծաղիր դրա վրա»:

«Միգուցե, շատերն ինձ փորձեն սահմանափակել, բայց ես ինքս երբեք ինձ չեմ սահմանափակում»:

«Հուսահատությունը օգնում է մարդուն ստեղծել ինչ-որ բան: Երբ հուսահատված չես լինում, հետաքրքրված չես լինում ոչ մի բանով»:

«Եթե ունես տաղանդ, պաշտպանիր այն»:

«Ես շատ էի սիրում նկարել: Երբ մայրս ասում էր մեկ ուրիշ բանով զբաղվեմ, միանգամից գժվում էի»:

«Ինձ չի հետաքրքրում, որ շատերը կարծում են՝ ես չափից դուրս շատ եմ դերասանության մեջ: Եթե նրանց դա դուր է գալիս, ինձ համար ամեն ինչ միեւնույն է»:



© NEWS.am STYLE