18-ամյա մոդելն աճուրդի է հանել իր կուսությունը՝ Քեմբրիջում ուսումը շարունակելու նպատակով

16:35   17 հունվարի, 2018

18-ամյա իտալացի մոդելը, որը համացանցում գրանցված է Նիկոլ անվամբ, կայքերից մեկում հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ պատրաստ է աճուրդի հանել իր կուսությունը՝ Մեծ Բրիտանիայում ուսումը շարունակելու նպատակով: Աճուրդի սկզբնական գինը 890 000 ֆունտ ստերլինգ է: Աղջիկը նշել է, որ աճուրդից ստացած հասույթը ոչ միայն նպատակ ունի ծախսել Քեմբրիջի ուսման, այլեւ ծնողների կարիքները հոգալու վրա, որոնց համար պատրաստվում է բնակարան գնել: Ի դեպ, նա այս ամենն անում է ծնողներից թաքուն, քանի որ վստահ է՝ նրանք հավանության չեն արժանացնի իր այս քայլը:

Երիտասարդ իտալուհին նշում է, որ 16 տարեկանում է հասկացել, թե որքան թանկ բան է կուսությունը, եւ այն ժամանակվանից էլ մտածել է 18-ում այն վաճառելու մասին: Բացի այդ՝ նա համցանցում շատ օրինակների էր հանդիպել, երբ աղջիկներն իրենց վաճառել են ավելի քան 3 միլիոն ֆունտ ստերլինգով, ինչն էլ ոգեշնչել է նրան:

«Ես ցանկանում եմ լավ կրթություն ստանալ, դրա համար էլ համացանցում փնտրեցի ճանապարհներ, թե ինչպես կարելի է գումար աշխատել: Այդպիսով՝ հանդիպեցի շատ աղջիկների հայտարարություններին, որոնց հաջողվել է վաստակել ավելի քան 3 միլիոն ֆունտ ստերլինգ եւ որոշեցի նույն հնարքին դիմել 18 տարեկանում: Արդեն շատ տղամարդիկ են պատասխանել հայտարարությանը: Առայժմ ամենաբարձր առաջարկվող գինը 1 միլիոն եվրոն է»,-պատմել է Նիկոլը:

Աղբյուրը՝ Mirror.co.uk



© NEWS.am STYLE