2018 թվականի ամենանորաձեւ գույնը

17:36   17 հունվարի, 2018

2018 թվականը մեկնարկել է, եւ ժամանակն է ներկայացնել այս տարվա գլխավոր թրենդները: Սկսենք տարվա ամենանորաձեւ գույնից:

Յուրաքանչյուր տարի աշխարհահռչակ Pantone ընկերությունը, վերլուծելով նորաձեւության տների հավաքածուները, կազմում է թրենդային գույների իր ցանկը, որն աշխարհում միանշանակ է ընդունվում: 

2018 թվականի համար ցանկը գլխավորում է ուլտրամանուշակագույնը:

«Կտրուկ, պռովոկացիոն եւ վառ ուլտրամանուշակագույնը համատեղում է օրիգինալությունը, ստեղծարարությունը, հեռահար մտածողությունն ու ապագան»,-ասել է Pantone-ի տնօրեն Լեատրիս Էյսմենը: 

Ուլտրամանուշակագույնը կապույտի եւ վառ կարմիրի խառնուրդն է, եւ այն խորհրդանշում է տիեզերքը:



© NEWS.am STYLE