Կենդանակերպի ամենաիմաստուն նշանը

21:06   19 հունվարի, 2018

Կենդանակերպի այս նշանի տակ ծնվածները մշտապես իմաստություն են փնտրում, մշտապես իրենց կարծիքն են հայտնում եւ նախընտրում են ճշմարտությունն ասել, եթե անգամ դա կվնասի իրենց: Նրանք օբյեկտիվ են իրենց արտահայտություններում եւ թույլ չեն տալիս, որպեսզի զգացմունքները միջամտեն իրենց գործերին:

Այսպիսով՝ դա Ջրհոսի նշանն է

Ջրհոսն անկախ է, եւ նրա ազատությունը սահմանափակելու ցանկացած փորձ կարող է նրա հետ հարաբերությունները խզելու պատճառ դառնալ: Միայն ազատություն, միայն ինքնուրույնություն, միայն անկախություն բոլորից. սրանք են նրա երջանկության հիմնական պայմանները:

Արտաքուստ նրանք կարող են անսիրտ եւ սառը թվալ, բայց ներուստ նրանք բարյացակամ են եւ միշտ փորձում են օգնել նրանց, ում համարում են իրենց ընկերները: Նրանք սիրում են, երբ շրջապատում մարդիկ երջանիկ են, եւ մշտապես փորձում են ստիպել նրանց իրենց ավելի լավ զգալ՝ փոխարենը ոչինչ չակնկալելով: Միակ բանը, որ նրանց համար իսկապես կարեւոր է, դա այն է, որ ոչ ոք չսահմանափակի նրանց ազատությունը եւ կարողանան ապրել առանց պարտավորությունների:

Ջրհոսը մշտապես փորձում է կյանքում ինչ-որ օգտակար բան անել, այն իզուր չապրել: Նրանք կարող են հրաշալի սոցիալական աշխատողներ եւ հոգեբաններ դառնալ, նրանք ակտիվորեն շփվում են շրջապատի հետ: Նրանք իրենց ժամանակի առաջադեմ մտածողներն են, հաճախ են ազդեցություն ունենում նոր գաղափարների ձեւավորման վրա ինչպես իրենց շրջապատում, այնպես էլ գլոբալ մակարդակում:

Ինչպես նշվեց, Ջրհոսի համար ճշմարտությունն ասելը բացառիկ կարեւորության գործ է: Նրանք երբեք չեն խուսափի ասել այն, ինչ մտածում են, երբեմն դա կարող է նույնիսկ շոկային եւ ցավոտ լինել մյուսների համար: Ջրհոսները հաճախ են տառապում այդ վարքագծից, բայց նրանք երբեք չեն փոխում իրենց բնավորությունը: Եվ հաճախ հենց այդ գծի՝ ճշմարտությունն ասելու ձգտման համար են նրանց համարում ամենաիմաստուն նշանը:
Ջրհոսները ոչ կոմֆորմիզմի եւ մտավոր անկախության խորհրդանիշ են: Նրանք մշտապես ինչ-որ նոր եւ վառ բաներ են բացահայտում:
Ջրհոսի նշանի տակ ծնվածները լի են պարադոքսներով՝ ինչպես մյուսների հետ հարաբերությունների առումով, այնպես էլ կյանքի նկատմամբ հայացքներով: Նրանց բոլորովին հակադիր երեւույթներ են հետաքրքրում. սիրում են մենություն, բայց հաճախ նախընտրում են շփումը ընկերական շրջապատում:

Աղբյուրը` Elle



© NEWS.am STYLE