Ութ արտահայտություն, որոնք տղամարդիկ անում են, երբ դավաճանում են

15:03   19 հունվարի, 2018

1. «Ինչ է, ինձ դավաճանո՞ւմ ես»։ 

Տղամարդը կարող է ձեզ ստիպել մեղքի զգացում ունենալ, խանդոտ տղամարդու դեր խաղալ, մինչդեռ իրականում ընդամենը թաքցնում է իր անհավատարմությունը: Այդ դեպքում դուք կենտրոնացած կլինեք ձեր սերն ապացուցելու ուղղությամբ եւ համոզելու, որ չեք դավաճանել:

2. «Դու այնպիսին չես, ինչպես քեզ պատկերացնում էի»։

Նա կրկին փորձում է ամեն ինչ ձեզ վրա բարդել: Նա փորձում է ձեզ մեղադրել այն բանում, որ, իբր, խաբել եք իրեն՝ ուրիշ մեկը ձեւանալով: Եվ կրկին դուք շեղվում եք նման պահվածքի իրական պատճառներից:

3. «Ես ինքս կլվանամ իմ հագուստը»։ 

Սա կարող է հաճելի լինել, բայց եթե դա նրան նման չէ, ապա նա, հավանաբար, թաքցնելու բան ունի:

4. «Ես փոքր-ինչ երկար կմնամ գրասենյակում»։ 

Եթե ձեր տղամարդը միշտ աշխատամոլ է եղել, ուրեմն դա կարող է ճիշտ լինել: Բայց եթե աշխատավայրում երկար մնալը տարօրինակ է թվում, հնարավոր է՝ նա սիրուհի ունի:

5. «Չեմ հավատում, որ չես վստահում ինձ: Քո անվստահությունը կարող է փչացնել մեր հարաբերությունները»։ 

Հարաբերությունները փչացնում է անհավատարմությունը, ոչ թե անվստահությունը:

6. «Դու ամեն ինչ հորինում ես»:

Նրան թույլ մի տվեք ձեզ ստիպել մտածել, որ հորինում եք:

7. «Մենք պարզապես ընկերներ ենք»: 

Եթե այդպես է, ուրեմն նրա համար դժվար չի լինի ապացուցել, որ իրենց հարաբերություններն ավելին չեն:

8. «Սա անմեղ ֆլիրտ է/Սա պարզապես նամակագրություն է»: 

Ամեն ինչ հենց սրանից է սկսվում: Եվ արտահայտություններ, որոնք ասվում են արդեն դավաճանության մասին հայտնի դառնալուց հետո:

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE