Ավելի շատ ժպտալու հինգ պատճառ

19:06   20 հունվարի, 2018

Դուք երջանկության հոսք կզգաք, հենց հիմա փորձեք ձեզ ստիպել ժպտալ 30 վայրկյան շարունակ: Մեծ զգացմունքները, որոնք ստիպում են ձեզ ժպտալ, աշխատում են նաեւ հակառակ կերպով: Ստիպելով ձեզ ժպտալ՝ անկախ այն բանից, թե ինչպես եք զգում, ձեր մարմինը սկսում է արձակել այն բոլոր հիանալի քիմիկատները, որոնք ձեզ ստիպում են երջանիկ զգալ: Փորձեք դա հենց հիմա եւ զգացեք տարբերությունը:

Ժպիտը փոխում է ձեր վիճակը. եթե վրդովված եք, զայրացած կամ ձեզ ամեն ինչ զզվեցրել է, ժպիտը կփոխի ձեր էմոցիոնալ վիճակը: Իսկ դրական վիճակը ոչ միայն ավելի է զվարճացնում, այլ նաեւ ուրիշ հնարավորությունների ճանապարհ է բացում: Դուք ավելի երջանիկ պրիզմայով աշխարհն այլ կերպ կտեսնեք: Իսկ հետո կհիմնվեք դրա վրա, որպեսզի օրվա ընթացքում ուրիշ մարդկանց հետ հարաբերություններում ստեղծեք դրական քայլերի հերթագայությունը:

Ժպիտը փոխում է այլ մարդկանց վիճակը. ժպիտը դեմքին սենյակ մտնելով կամ մոտենալով խանութի վաճառասեղանին՝ կարելի է աշխարհն այլ լույսի ներքո տեսնել: Ի պատասխան ձեզ՝ մարդիկ եւս կժպտան եւ ավելի սիրալիր կլինեն, իսկ ցանկացած սոցիալական լարվածություն կամ շփոթութմունք ուղղակի աչքի առաջ կհալչի: Իսկ ձեր փոխգործողությունները կդառնան ավելի անկեղծ, մեղմ եւ զվարճանքով ու նոր հնարավորություններով լի:

Իսկ ինչո՞ւ չժպտալ: Խոժոռ հայացքի եւ ժպիտի միջեւ ընտրելիս վերջինն ավելի դրական է թվում, այնպես չէ՞: Անկասկած, դուք հաճախ կմոռանաք ժպտալ կամ ուղղակի չեք զգա դա: Բայց եթե դուք փորձեք հիշել ժպիտի մասին եւ այն հաճախ օգտագործեք, դուք շուտով նոր սովորություն ձեռք բերեք:

Ավելի հեշտ է ժպտալ, քան հակառակը: Դուք փաստացի ավելի քիչ մկաններ եք օգտագործում ժպտալիս, քան երբ խոժոռվում եք կամ դեմքի բարկացած արտահայտություն եք ընդունում: Եթե դուք սկսեք ժպտալ, ձեր ժպիտի մկաններն ավելի ուժեղ են կդառնան, քան կնճիռներինը: Եվ ավելի հեշտ կլինի ժպտալ, քան հակառակը:

 



© NEWS.am STYLE