Վեց սեքսուալ հմտություն, որոնք ձեզ վերերկրյա հաճույք կպարգեւեն

23:11   20 հունվարի, 2018

Լինել այստեղ եւ հիմա

Դա նշանակում է, որ դուք չեք խորասուզվում ձեր ներաշխարհում, չեք տրվում անցյալի հիշողություններին եւ ապագայի ծրագրեր չեք կառուցում։ Դուք բացառապես ներկայում եք։ Ծրագրավորման ռազմավարությունը լավ է ատամնաբույժի մոտ, քանի որ հաճելի հիշողությունները շեղում են ցավից ու տհաճ զգացողություններից։

Կենտրոնանում եք զգացողությունների վրա

Ձեր ուշադրությունն այլ բաների վրա մի կենտրոնացրեք՝ ձայներ, հոտեր (հարեւաններից մեկը կարտոֆիլ է տապակում, ինչ-որ տեղ շուն է հաչում)։ Ուշադրություն մի դարձրեք, թե ինչպիսի տեսք ունեք այդ պահին։ Որքան ավելի մենք ուշադրություն չենք դարձնում արտաքին գրգռիչներին, այնքան ավելի ենք կենտրոնանում հպումները զգալու ուղղությամբ։ Լսեք միայն ձեր մարմնի զգացողություններին։

Ազատվեք մկանային լարումներից

Աշխատել ազատվել մկանների լարումից։ Ի դեպ, եթե ձեր մկանները կծկվում են տղամարդու հպումից, մտածելու առիթ է, թե ինչո՞ւ է այդպես։ Պատկերացրեք՝ նա շոյում է ձեզ, եւ հանկարծ մկանները պրկվում են։ Դադարեք ամեն ինչ վերահսկողության տակ պահելու փորձերը։

Ազատ շնչառություն

Մի փորձեք վերահսկել շնչառությունը։ Հաճախ ու խորը շնչեք. ձեզ թթվածին է անհրաժեշտ։ Արյան մեջ թթվածնի բարձր մակարդակն օրգանիզմը հանգեցնում է «հարբածության»։

Հետեւեք ձեր մարմնին

Դա տեղի կունենա ինքնաբերաբար, եթե հետեւեք կանոններին՝ գտնվում եք այստեղ եւ այժմ, լսում եք ձեր մարմնին, թուլացել եք ու շնչում եք ազատ։ Այժմ դուք միայն ցանկություն եւ ազատություն եք զգում, որսում ձեր մարմնի ցանկություններն ու անում այն, ինչ ցանկանում եք։

Ոչնչի մասին մի մտածեք

Լռեցրեք ներքին ձայնը, թող նա եւս մի փոքր հանգստանա։ Ձեր մտքերը կենտրոնացրեք զգացողությունների վրա եւ ոչ թե վերլուծեք իրավիճակը։

Աղբյուրը՝ Cosmo.ru



© NEWS.am STYLE