Ջոնի Դեփի 18-ամյա դուստրը նկարահանվել է համարձակ ֆոտոշարքում

12:05   18 հունվարի, 2018

Ջոնի Դեփի 18-ամյա դուստրը նկարահանվել է համարձակ ֆոտոշարքում։ Լիլի-Ռոուզ Դեփը կրկնել է իր մոր՝ Վանեսա Պարադիի կերպարը՝ մասնակցելով ռեժիսոր Լյուկ Գիլֆորդի ֆոտոշարքին։

Աղջիկն իր Instagram-ում հրապարակել է կադրեր համարձակ ֆոտոշարքից՝ հավելելով Լյուկի մեկնաբանությունները։

«Ես համարում եմ, որ մտերմությունը, ինչպես և հարաբերությունները,  զարգանում են ժամանակի ընթացքում փոխադարձ վստահության ու հարգանքի միջոցով։ Իսկական մտերմությունը չի կարող ստիպողական լինել։ Ու դա միակողմանի երթեւեկությամբ փողոց չէ։

Պետք է իսկական կապ, իսկ իսկական կապը պահանջում է աշխատանք, համբերություն ու սեր։ Իմանալով այդ մասին՝ իմ ընկերուհի Լիլի Ռոուզ Դեփն ու ես որոշել ենք միասին նոր ֆոտոշարք ստեղծել։

Այս փորձառությունն ինձ հիշեցրել է, թե ինչ օգտակար է համագործակցել ընկերների հետ, ու ինչ կարևոր են իսկական վստահությունն ու մտերմությունը»,- Instagram-ում իր մտքերն է գրառել Լյուկը։  



© NEWS.am STYLE