Իրինա Շեյքն իր ինն ամսական դստեր հետ՝ Լոս Անջելեսում

11:32   18 հունվարի, 2018

Մինչ Բրեդլի Քուփերը Ժնևում մասնակցում էր IWC Schaffhausen ժամացույցի հայտնի ապրանքանիշի ամենամյա միջոցառմանը, նրա ընկերուհուն ու դստեր մորը՝ ռուս սուպերմոդել Իրինա Շեյքին հաջողվել է լուսանկարել Լոս Անջելեսում՝ դստերը գրկած։

Հիշեցնենք, որ աստղերի դուստրը՝ Լեա դե Սեյնը, ծնվել է 2017-ի մարտին։ Պապարացիները նկատել են 32-ամյա Իրինային, երբ նա ավտոկայանատեղիում դուրս էր գալիս ավտոմեքենայից, ու հասցրել են մի քանի լուսանկար անել։

Նկատենք, որ մեկ շաբաթ առաջ Իրինա Շեյքն Instagram-ում հրապարակել էր մի լուսանկար, որտեղ  բիկինիով ու ամուսնական մատանիով էր։ Իրինայի բաժանորդները, իսկ նրանց թիվը շուրջ 10 մլն է, միանգամից սկսել են քննարկել՝ արդյոք մոդելը պաշտոնապես ամուսնացել է Բրեդլի Քուփերի հետ, թե ոչ, իսկ զույգը դեռ որևէ կերպ չի մեկնաբանել այդ լուրերը։

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ The Imagedirect.com

 



© NEWS.am STYLE