«Եթե ուզում եք լիաթոք ծիծաղել, դիտեք այս տեսանյութը»․ Անաստասիա Վոլոչկովան Մալդիվներում նոր փոխադրամիջոց է փորձարկել

12:34   18 հունվարի, 2018

Ռուսական բլոգոսֆերայում վերջերս ամբողջ ուշադրությունը սևեռված է երկու անձանց վրա՝ Թաիլանդում հանգստացող Օլգա Բուզովայի ու իր արձակուրդը Մալդիվներում վայելող բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի։ Վերջինն իր Instagram-ը հեղեղել է հանգստի մասին լուսանկարներով ու տեսանյութերով։ Ու եթե յուրաքանչյուր երկրորդ լուսանկարը նվիրված է Նաստյայի շպագատին, ապա տեսանյութերը շատ ավելի հետաքրքիր են։ Եվ այսպես, Անաստասիան կղզում փոխադրամիջոցի նոր տեսակ է փորձարկել։

«Սիրելիներս։ Եթե ուզում եք պարզապես լիաթոք ծիծաղել, դիտեք այս տեսանյութը․․․ Ըստ երևույթին, փոխադրամիջոցի այս տեսակն ինձ համար չէ։ Բայց ես փորձարկեցի այն»,- մակագրել է տեսանյութը Վոլոչկովան։

Публикация от Анастасия Волочкова (@volochkova_art)

Եւ, իհարկե, Անաստասիան չէր կարող չցուցադրել շպագատ։ Այս անգամ՝ հիդրոցիկլետի վրա։

 



© NEWS.am STYLE