Նազենի Հովհաննիսյանը չի կարողանում վերականգնել իր Instagram-ի էջը

12:50   18 հունվարի, 2018

Հունվարի 14-ից Նազենի Հովհաննիսյանի Instagram-ի էջն անհասանելի է. այն կոտրել են հաքերները՝ փոխելով անվանումն ու հեռացնելով Նազենիի լուսանկարները:

Դերասանուհին դեռ չի կարողանում վերադարձնել իր էջը: Նա վերագրանցվել է սոցկայքում եւ գրառում արել՝

«Նրանք կոտրել եւ գողացել են իմ Instagram-ի էջը, ջնջել են իմ բոլոր լուսանկարներն ու ինֆորմացիան: Ես փորձում եմ վերականգնել այն, պատասխանի եմ սպասում Instagram-ից եւ Facebook-ից»,- գրել է Նազենին՝ հավելելով, որ հաքերներին հաջողվել է կոտրել իր էջը՝ verification link (հաստատման հղում) ուղարկելով:

Նշենք, որ ավելի վաղ կոտրել էին Էրիկի, Սիլվա Հակոբյանի, Եվա Ռիվասի Instagram-ի էջերը, որոնք շատ արագ վերականգնվել են:



© NEWS.am STYLE