«Հենց այդ սերն էլ դարձավ ճակատագրական որոշումներիս պատճառը». Սիլվի Բարկովան՝ NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրում

15:02   18 հունվարի, 2018

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին ներկայացնում է «Առաջին անգամ» խորագիրը, որի նպատակն է բլից հարցման միջոցով հայտնիներից պարզել, թե երբ են առաջին անգամ սիրահարվել, սեր խոստովանել, հիասթափվել, հաջողության հասել եւ նման այլ հարցեր...

Մեր խորագրի այսօրվա հերոսուհին դերասանուհի Սիլվի Բարկովան է.

Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք դերասանուհի:

Երեւի 4-5 տարեկանում:

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Մայրիկիս :)

Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:

13-14: Հենց այդ սերն էլ դարձավ ճակատագրական որոշումներիս պատճառը այս ոլորտում լինելու հարցում :)

Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:

Չեմ խոստովանել:

Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:

Մանկապարտեզում էր :)

Առաջին հիասթափությունը...

2 տարի առաջ էր…

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:

Առհասարակ, մանկությունս դժվար է եղել: Դեռ հաղթահարում եմ…

Ձեր մասնակցությամբ առաջին նախագիծը:

2012 թ-ի ավարտին «Արմենիա» հեռուստատեսությունը սկսեց «3 կյանք» հեռուստաերիալի նկարահանումները: Հենց այդ նախագծից հետո սկսվեց իմ հեռուստատեսային կարիերան:

Առաջին մեծ հաջողությունը:

Դեռ չեմ ունեցել:

Ձեզ համար առաջնային է...

Իմ եւ ընտանիքիս անդամների առողջ լինելը... Մնացածը կլինի :)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE