Աննա Թրեւելյանի ոճով․ Էշլի Գրեմը թոփլես նկարահանվել է V Magazine-ի համար

13:02   18 հունվարի, 2018

Այս ոճաբանը հայտնի է վառ գույների հանդեպ իր կրքով։ Քայլի Ջեներն արդեն հասցրել է մեկ անգամ համոզվել դրանում։ Խոսքը հայազգի հանրահայտ ոճաբան Աննա Թրեւելյանի մասին է, որը բնակվում է միաժամանակ Լոնդոնում ու Նյու Յորքում (մի քանի տարի առաջ  Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա ընթացքում նա Տիգրան Ավետիսյանի շոուի պատասխանատուն էր)։

Այս անգամ Աննան V Magazine ամսագրի ֆոտոշարքին է նախապատրաստել plus size հանրահայտ մոդել Էշլի Գրեմին։

Գեղեցկուհուն լուսանկարել է Բեն Հասեթը։

30-ամյա գեղեցկուհին ներկայացրել է Gucci, Louis Vuitton, Giorgio Armani եւ Fendi ապրանքանիշերի վերջին հավաքածուների վառ աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր ու պայուսակներ, նաեւ գլխարկ՝ Gucci Resort 2018 հավաքածուից։

«Ինքդ քեզ հավատարիմ մնալու համար պետք է քեզ հարմարավետ զգաս։ Հույս ունեմ, որ մոդելային բիզնեսում իրավահավասարության մասին խոսակցությունները կշարունակվեն, ու հաջորդ սերունդները մեդիադաշտում ու նորաձեւության ինդուստրիայում միայն միատեսակ մոդելներ չեն տեսնի»,- ասել է Էշլին։

 



© NEWS.am STYLE