«Շատ բաների համար եմ զղջում». Քեւին Քոսթները նշում է ծննդյան 63-ամյակը

16:04   18 հունվարի, 2018

Հոլիվուդի ամենահայտնի «թիկնապահը»՝ Քեւին Քոսթներն, այսօր՝ հունվարի 18-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Ամերիկացի հայտնի դերասանը դարձավ 63 տարեկան: Օսկարակիր դերասանը նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, որոնցից են՝ «Թիկնապահը», «Անորսալիները», «Պարեր՝ գայլերի հետ», «Ռոբին Հուդ» եւ այլն:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է դերասանի ամենահայտնի մեջբերումներից մի քանիսը.

«Ես երբեք էլ կատարյալ կյանք չեմ ունեցել, շատ բաների համար եմ զղջում, բայց փորձում եմ հասկանալ այդ զղջումներս»:

«Ձախողումը ոչ թե սպանում է, այլ մեծացնում է մի բան ստեղծելու ցանկությունդ»:

«Ես չեմ հանձնվում, ես պայքարող եմ: Մարդիկ գալիս-գնում են, բայց ես մնում եմ իմ տեղում»:

«Ես երազանքների մեծ սիրահար եմ, բայց, ցավոք սրտի, մարդիկ ավելի շուտ մոռանում են իրենց երազանքները, քան ինչ-որ այլ բան այս իրականության մեջ»:

«Ես աշխատում եմ հանրության համար, այն մարդկանց համար, ովքեր կինոթատրոն գնալու տոմս են գնում: Ես ավելի շատ նրանց համար եմ աշխատում, քան քննադատների»:

«Ես միշտ էլ իմացել եմ, որ մի քիչ ոճից զուրկ եմ»:

«Կարծում եմ՝ մեր բարոյական պարտականությունը մեր սրտերին հետեւելն է»:

«Ֆիլմի հաջողությունը կամ անհաջողությունը միայն մի մարդու ուսերին ընկած չէ»:

«Եթե մարդ չի իմանում իր սահմանները, նա չի կարող հասնել հաջողության»:

«Ես սպասում եմ այնքան, մինչեւ աշխատեմ այնպիսի նախագծի շուրջ, որը հաջողության կհասնի»:



© NEWS.am STYLE