Կատվին իբրեւ իրենց նորածին երեխա համարող զույգի անսովոր ֆոտոշարքը բացասական մեկնաբանությունների է արժանացել

18:25   18 հունվարի, 2018

NEWS.am STYLE-ը շարունակում է ուսումնասիրել համացանցն ու գտնել արտասովոր պատմություններ: Այսպիսով՝ համացանցի մի շարք օգտատերեր բացասական մեկնաբանությունների են արժանացրել ամուսիններ Լյուսիին եւ Սթիվին, որոնք անհասկանալի ֆոտոշարք են իրականացրել իրենց փոքրիկ կատվիկի հետ:

Ինչպես շատ զույգեր՝ երեք տարվա համատեղ կյանքից հետո Լյուսին եւ Սթիվը եւս վերջերս հասկացան, որ իրենց ընտանիքին համալրում է պետք: Սակայն սիրահարները համալրում ասելով բնավ նկատի չունեին երեխային: Փոխարենը՝ նրանք փոքրիկ կատվիկ ձեռք բերեցին, որին էլ սկսեցին նորածնի պես վերաբերվել: Իհարկե, ոչ ոք քննադատությունների չէր արժանացնի զույգին, եթե նրանք չիրականացնեին շատերին անհեթեթ թվացող ֆոտոշարքը…

Լուսանկարներում Լյուսին ցանկացել է ցույց տալ, թե ինչպես է ինքը ծննդաբերում եւ կրծքով կերակրում կատվիկին… Կադրերն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության:

Հատկանշականն այն է, որ ոչ ոք ամուսինների այս քայլը կրեատիվ չի համարել: Բոլոր մեկնաբանությունները բացասական են:

«Սա շատ տարօրինակ է, ինձ դուր չի գալիս»,-գրել է օգտատերերից մեկը, մյուսն էլ՝ հավելել. «Զզվելի է... ընդհանրապես ծիծաղելի չէ»:

Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք:

Աղբյուրը՝ Mirror.co.uk



© NEWS.am STYLE