Ռիկի Մարտինը պատմել է, թե ինչպես է որոշել խոստովանել իր սեռական կողմնորոշման մասին

18:04   18 հունվարի, 2018

Վերջերս Ռիկի Մարտինը «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության կարմիր գորգուղու արարողությանը ներկայացել էր հայկական արմատներով բոյֆրենդի՝ Ջվան Յոսեֆի հետ եւ հայտնել, որ պատրաստվում է ամուսնանալ, իսկ հետո պարզվել է, որ նա արդեն ամուսնացել է։

«Մենք երդումներ ենք փոխանակել, ստորագրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ամուսնական պայմանագիր և այլն»,- նշել էր երգիչը  E! News.ին տված  հարցազրույցիում։

Ռիկին երեկ մասնակցել է The Daily Show With Trevor Noah շոուին, որտեղ պատմել է իր քամինգ աութի մասին (երգիչն իր սեռական կողմնորոշման մասին հայտարարել էր 2010-ին)։

«Չեք պատկերացնի, թե ինչ երկար ու տանջալից ճանապարհ եմ ես անցել մինչ այդ։ Ընկերներս ինձ խորհուրդ էին տալիս չդիմել այդ քայլին, քանի որ դա խաչ կդներ իմ կարիերայի վրա։ Այդպես էին ասում իմ մտերիմները, ընկերները, որոնք նույնպես տառապում էին հոմոֆոբիայից։ Ես դաստիարակվել եմ այնպիսի միջավայրում, որտեղ ինձ ասում էին, որ իմ զգացմունքները սարսափելի են, չարիք են։ Իմ գործերը շատ հաջող էին, ես սեքս խորհրդանիշ էի, ինձ ասում էին, որ ես պետք է մտածեմ իմ կարիերայի մասին։ Ինձ համար շատ ծանր էր մինչև այն պահը, երբ ես ինքս ինձ ասացի, որ վերջակետ դնելու ժամանակն է։ Ես պետք է այդպես վարվեի, որպեսզի ինձ երջանիկ զգայի»,- պատմել է երգիչն իր ապրումների մասին։

 



© NEWS.am STYLE