Քիմ Քարդաշյանն իր դստերը Լուի Վիտո՞ն է անվանել

16:22   18 հունվարի, 2018

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հունվարի 15-ին  երրորդ անգամ ծնող են դարձել։ Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել աստղերի դստերը:

Քիմն առայժմ չի հայտնել երրորդ երեխայի անունը, բայց, ահա, հայուհու երկրպագուներն ու բաժանորդները ենթադրություն են հայտնել, թե հեռուստաաստղն իր դստերը կանվանի Լուի Վիտոն կամ նմանատիպ  որևէ այլ անունով՝ հայտնի ապրանքանիշի պատվին, քանի որ Քիմն իր Instagram-ում հրապարակել է այդ ապրանքանիշի լոգոտիպը։

«Սա ակնա՞րկ է։ Louis Vuitton։ Նա այսպե՞ս է անվանել դստերը»,- գրում է օգտատերերից մեկը։

«Քիմը դստերը անվանել է կամ Louis Vuitton, կամ Դոնդա»,- գրել է մեկ այլ օգտատեր։

«Ես հույս ունեմ, որ նա իր դստերը Դոնդա կանվանի, բայց եթե այդ անունը կապակցված է Louis Vuitton-ի հետ, ուրեմն դա, ըստ երևույթին, Էլվի անունն է (LV for Louis Vuitton):

Հայտնի է, որ Քիմը հատուկ վերաբերմունք ունի այդ ապրանքանիշի հանդեպ. պատահական չէ, որ նրա տան առաջ ահա այսպիսի աղբամաններ են դրված։

 



© NEWS.am STYLE