Միխայիլ Գալուստյանը հասել է Քրիստոսի տարիքին

19:52   25 հոկտեմբերի, 2012

Հայտնի դերասան, կատակերգու, շոումեն, ուրախ ու հնարամիտ Միխայիլ Գալուստյանն, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, տոնում է իր 33-ամյակը:

Գալուստյանն ընկերների, բարեկամների եւ «պարզապես մարդկանց» կողմից շնորհավորանքներ է սկսել ստանալ օրվա առաջին վայրկյաններից սկսած: Թինա Կանդելակին, Դոմինիկ Ջոկերը, Յանա Ռուդկովսկայան, Նիկոլայ Բասկովը եւ շատ այլ հայտնի մարդիկ շնորհավորողների շարքում են:

«Աաաաա, որքան հաճելի է, արդեն բոլորը շնորհավորում են, հեռախոսը տրաքում է,  Twitter-ը ցնցվում է, Facebook-ը, «ՎԿոնտակտե»-ն, փոստը: Բաաարբաարա Սթրեեեյզաաաանթ, ՏագիիիլJ))»,- Twitter-ի իր էջում գրել է Միխայիլ Գալուստյանը:



© NEWS.am STYLE