Քայլի Ջեները սկսել է կահավորել իր ապագա երեխայի սենյակը

10:01   19 հունվարի, 2018

Շատ շուտով Քարդաշյան ընտանիքի ևս երկու ներկայացուցիչ կմայրանան: Քիմից հետո իրենց ընտանիքների համալարմանն են պատրաստվում նաև նրա երկու քույրերը՝ Քլոեն, և կրտսերը՝ Քայլին:

Չնայած 20-ամյա հեռուստաաստղը դեռ հոկտեմբերից սկսել էր խուսափել հասարակական վայրերում հայտնվելուց և որևէ կերպ չէր մեկնաբանում իր հղի լինելու փաստը՝ թաքցնելով այն հանրությունից, այնուհանդերձ, ամենատես լուսանկարիչներին հաջողվել է մի քանի լուսանկար անել Քայլիի տան մոտակայքում, որտեղ այդ պահին բանվորները մեքենայից մանկական մահճակալ էին իջեցնում: Ինչից դատելով էլ կարելի է ասել, որ ապագա մայրիկն արդեն փոքրիկի սենյակն է կահավորում:

Իսկ արևմտյան մի շարք լրատվամիջոցներ նաև տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ Քայլին առաջիններից էր այցելել այն հիվանդանոց, որտեղ լույս աշխարհ էր եկել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ ամուսիններին երկար սպասված փոքրիկի  կապակցությամբ շնորհավորելու նպատակով: Բայց Լոս – Անջելեսի մասնավոր հիվանդանոցի մոտ մի քանի օր զօրուգիշեր դարանակալած պապարացիներին այդպես էլ չէր հաջողվել Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամներից որևէ մեկին լուսանկարել:

Մոտավոր կանխատեսումներով՝ Քայլի Ջեները կծննդաբերի փետրվարի երկրորդ կեսին: Նա առաջին անգամ է մայրանալու: Դատելով այն լուսանկարներից, որոնք հնարավոր է եղել անել Քայլիի առանձնատան մոտակայքում՝ ապագա երեխայի պատվին կազմակեպված երեկույթի ժամանակ, Քայլին աղջկա է սպասում, քանի որ երեկույթի հարդարանքում գերակշռոմ էր վարդագույնը:

 

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE