Քիմ Քարդաշյանը քրոջ նախկին ամուսնուն հիշեցրել է անառականոցներում նրա արկածների մասին

11:08   19 հունվարի, 2018

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսին Լմար Օդոմը մասնակցել է Mancave շոուին, որտեղ պատմել է Քլոեի հետ հարաբերությունների մասին։ La Lakers-ի նախկին բասկետբոլիստը նշել է, որ գիտի, թե հատկապես որ պահին է ինքը հասկացել, որ իրենց հարաբերություններն ապագա չունեն։

«Ես հասկացա, որ ամեն ինչ ավարտվել է, երբ Քլոեն արդեն փոխում էր երկրորդ կամ էլ երրորդ բասկետբոլիստ բոյֆրենդին»,- ասել է Լամարը, ու նրա այդ արտահայտությունը արագ տարածվել է համացանցում եւ, ըստ երևույթին, բարկացրել Քիմ Քարդաշյանին, որը միանգամից արձագանքել է իր Twitter-ում։

«Կամ պարզապես երկրորդ կամ երրորդ անառականոցից հետո»,- գրել է հեռուստաաստղը՝ ակնարկելով 2015-ի հոկտեմբերին տեղի ունեցած միջադեպը, երբ Նեւադայի անառականոցում Լամարը կոմայի մեջ է ընկել կոկաինի չափաբաժնի չարաշահումից։

Հիշեցնենք, որ Լամարն ու Քլոեն ամուսնացել են 2009-ին, բայց Քլոեն ապահարզան է պահանջել արդեն 2013-ին՝ հայտնելով, որ Օդոմը դավաճանում է իրեն, նաև չարաշահում թմրադեղերն ու ալկոհոլը։ Ապահարզանը ձևակերպվել է 2016-ին։ Դրանից հետո Քլոեն հանդիպում էր բասկետբոլիստ Ռիկ Ֆոքսի հետ, հետո Ջեյմս Հարդենի հետ։

Հիմա Քլոեն հարաբերությունների մեջ է Տրիստան Թոմփսոնի հետ. 33-ամյա հայուհին երեխա է սպասում մարզիկից։

Հանուն արդարության նշենք, որ Լամարը շոուին նաև հայտնել էր, որ ուրախ է Քլոեի համար ու վստահ է, որ նա լավ մայր կլինի, քանի որ հրաշալի անձնավորություն է։

 



© NEWS.am STYLE