Ալեքսիս Օհանյանը՝ Սան Ֆրանցիսկոյում Սարոյան փողոցի մասին

12:08   19 հունվարի, 2018

Շարունակում ենք հետևել օվկիանոսի մյուս կողմում բնակվող հանրահայտ հայերին։

Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում հրապարակել է ոչ թե Սերենա Ուիլյամսի կամ իր դստեր՝ Օլիմպիայի լուսանկարը, այլ մի փոքրիկ փողոցի լուսանկար։

«Սարոյան փողոցն է։ Սան Ֆրանցիսկոյի լավագույն փողոցը»,- մակագրել է լուսանկարը 34-ամյա Ալեքսիսը։

Իսկ մի քանի օր առաջ Ալեքսիսի միկրոբլոգում հայտնվել է ահա այս համակրելի լուսանկարը։ Օհանյանը ցույց  է տվել իր տոհմի չորս սերունդները։ 

«Օհանյանների չորս սերունդները։ 96 տարեկանից մինչև 4 ամսական։ Շնորհավոր ծնունդդ, պապիկ»։



© NEWS.am STYLE