Անաստասիա Վոլոչկովան պարծեցել է իր նոր «Մայբախով»

13:19   19 հունվարի, 2018

Երկու շաբաթվա ընթացքում Անաստասիա Վոլոչկովան իր Instagram բաժանորդներին «ահաբեկում էր» Մալդիվներում իր հանգստից լուսանկարներով, ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուր երկրորդը նվիրված էր պարուհու շպագատին, որը նա ցուցադրում էր որտեղ պատահի։

Բայց կյանքում ամեն ինչ ունի իր ավարտը, նույնիսկ՝ հրաշալի հանգիստը Մալդիվներում։ Վոկոչկովան վերադարձել է Մոսկվա, որտեղ նրան դիմավորել է անհայտ երկրպագուն։

Վոլոչկովան իր Instagram -ում հրապարակել է նոր ավտոմեքենայի լուսանկարը, որը նրան նվիրել էին մինչև Մալդիվներ մեկնելը։ Բայց երկրպագուի անունը նա չի հայտնել։ 

«Սիրելիներս, ուրախություն եւ սեր եմ մաղթում Ձեզ»,- մակագրել է լուսանկարը Նաստյան։

Լուսանկարներից մեկում Նաստյայի մոտ մի երիտասարդ է կանգնած, բայց բաժանորդները հավաստիացնում են, որ դա  պարուհու վարորդն է։

 



© NEWS.am STYLE