«Հենց այսպիսին է լինելու իմ ապագա փեսացուի հոր ռեակցիան, երբ նա ինձ տեսնի». Եվա Ռիվաս

13:02   19 հունվարի, 2018

Եվա Ռիվասը շարունակում է սադրիչ հոլովակներ հրապարակել Instagram-ում:  Վերջերս նա կրքոտ հոլովակ էր հրապարակել, որում համբույրներ էր ուղարկում, իսկ հիմա երգչուհին իր էջում տեղադրել է «Տնփեսա» սիթքոմից մի հատված, որտեղ նա դերակատարություն ունի եւ գրել.

«Կարծում եմ՝ հենց այսպիսին է լինելու իմ ապագա փեսացուի հոր ռեակցիան, երբ նա մեզ ծանոթացնի... մայրիկինը՝ նույնպես»:

Հիշեցնենք, որ Եվա Ռիվասն ավելի վաղ սկանդալային գրառում էր արել՝ նշելով.

«2,5 տարի առաջ ես ինչ-որ բան մտածեցի իմ աշխատանքի հետ կապված, որի մասին ես երազում եմ 24 ժամ, արդեն՝ 2,5 տարի։ Դա մի բան է, որը պահանջում է ունենալ Ռուսաստանում ամենամեծ կապերն ու շատ գումար։ Ոչ մեկը, ոչ էլ մյուսը ես չունեմ։ Ես շատ ազդեցիկ ծանոթներ ունեմ, բայց չեմ սիրում նման կերպ հարցեր լուծել. դա միշտ կամ ֆիասկո է ենթադրում, կամ՝ դավաճանություն։

Հենց անկարողությունը՝ պառկել անհրաժեշտ անկողնում, ինձ զրկել է շատ բանից իմ կյանքում՝ այդ թվում եւ երգարվեստում արագ հաջողության հասնելուց։ Ինչ ափսոս, որ մայրս դրան ինձ չի սովորեցրել»։



© NEWS.am STYLE