Օլգա Բուզովան շարունակում է զվարճանալ Թաիլանդում

13:38   19 հունվարի, 2018

Անաստասիա Վոլոչկովայից անցնում ենք ռուսական շոուբիզնեսի մեկ այլ աստղի՝ Օլգա Բուզովային։

Հեռուստահաղորդավարուհին լիաթոք հանգստանում է Թաիլանդում, ինչի մասին են վկայում նրա Instagram -ի անվերջանալի լուսանկարներն ու տեսանյութերը։

Ի դեպ, տեսանյութերից մեկը գովազդում է Բուզովայի մեծ համերգը Մոսկվայում հունվարի 20-ին` Օլյայի ծննդյան օրը։ Հաշվի առնելով, թե ինչ հաջողություն են ունենում Օլյայի համերգները Մոսկվայում, կարելի է պատկերացնել, թե ինչ արագ կսպառվեն տոմսերը նաև այս անգամ։

Իսկ մինչ այդ Բուզովան ուրախացնում է իր 12 մլն բաժանորդներին ահա այսպիսի լուսանկարներով եւ հոլովակներով:

Публикация от Ольга Бузова (@buzova86)

Ի դեպ, հիշեցնենք, որ Օլյան վերջերս հայտնել է, որ արդեն ավելի քան մեկ տարի սեքսով չի զբաղվել։ Բուզովան բաժանվել է ամուսնուց՝ ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովից 2016-ի վերջին ու այդ ժամանակվանից սկսած Օլյայի կյանքում, իր իսկ խոսքով, սեքս չի եղել։



© NEWS.am STYLE