Քիմ Քարդաշյանն ամբողջությամբ մերկ է ներկայացել (ֆոտո)

12:33   19 հունվարի, 2018

Օրերս Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երրորդ անգամ ծնող են դարձել։ Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել աստղերի դստերը, որի անունը դեռ հայտնի չէ։

Իսկ 37-ամյա հեռուստաաստղը իր kimkardashianwest.com կայքում երկրպագուներին պատմել է երեխայի ծնվելու մանրամասները՝ իր փոքրիկ գրառումը վերնագրելով «Ճշմարտությունն իմ հղիության մասին»:

Եւ, ահա, Քիմը որոշել է իր 106 մլն բաժանորդներին ուրախացնել անկողնային լուսանկարով, որտեղ նա լրիվ մերկ է։

Եւ այն լուսանկարը, որը դրանից առաջ էր հրապարակվել, որտեղ Քիմը բոլորին բարի գիշեր է մաղթում (չմոռանաք ժամային տարբերության մասին), նույնպես հնարավոր չէ համեստ որակել :)

 



© NEWS.am STYLE