Նիհարողի օրագիրը. 6 կգ-ով ավելի

18:12   1 մայիսի, 2013

Ողջույն: Դե, կարող եք համարձակորեն բարկանալ, ինձ վրա լոլիկ եւ ձու նետել: Գիտեմ, որ արժանի եմ: 10 օր առաջ ես 6 կգ-ով ավելի նիհար էի, հիշո՞ւմ եք: Իհարկե, ես էլ եմ հիշում:(

Անցյալ շաբաթ մի քանի նշանակալի իրադարձություններ եղան՝ խնջույքով եւ բոլոր հետեւանքներով: Երեկ էլ ընկերուհիս հյուր եկավ 6 կգ խեցգետնով: Եվ ահա, առավոտյան կանգնեցի կշեռքին եւ սարսափեցի: Դեռ քիչ է, որ վերադարձել են բոլոր կիլոգրամներս, նաեւ պոչ է ավելացել:

Դե ասեք, ո՞նց կարելի է այսպես ապրել: Ապրել՝ քեզ ամեն ինչում սահմանափակելով, մեկ անգամ ընդմիջել եւ մեկ շաբաթում ամեն ինչ հե՞տ վերադարձնել:

Այս տողերը գրում եմ մածունի շիշը ձեռքիս: Ինձ սովահարության եմ մատնելու, մինչեւ բոլոր այս կիլոգրամները չկորցնեմ: Գոնե այն 6-ը, որ ավելացել են: Չնայած, իհարկե, երեկվա խեցգետիններից եւ գարեջրից հետո (ճիշտ է, միայն մի փոքրիկ շիշ) կարող է օրգանիզմում հեղուկ պահպանվի: Գումարած՝ դաշտանի օրերը:

Գիտեմ, որ շատ վատ եմ վարվել: Բայց, գիտե՞ք, շատ դժվար է չկտրվելը: Երբ ապրում ես քեզ ամեն ինչից զրկելով, թվում է, թե մի փոքրիկ կտոր ուտելուց ոչինչ չի լինի: Սակայն նման կտորներն ավելանում են…

Ես վախենում էի կշեռքին կանգնել, բայց այսօր, ամեն դեպքում, ինձ հավաքեցի: Եվ ճիշտ է, քանի որ եթե այսպես եւս մի քանի շաբաթ շարունակվեր, ավելացած կիլոգրամներն արդեն 10 կլինեին:

Ամենասարսափելին խիղճն է: Գիտակցությունը, որ դավաճանել եմ ոչ միայն ինքս ինձ, այլեւ շատերին, ովքեր հավատում էին ինձ: Կարեւորը, կարծում եմ, հասկանալն է, որ ընկնելուց հետո հարկավոր է բարձրանալ: Եվ առաջ շարժվել:

Ներողություն եմ խնդրում եւ խոստանում եմ, որ այս շաբաթվա վերջին կազատվեմ գոնե 3 կգ-ից: Այո, ինձ սովահարության մատնելով: Թող դա պատիժ լինի: Արժանի պատիժ:

Անի



© NEWS.am STYLE