Հայտնի են բոլոր ժամանակների լավագույն 100 ֆիլմերը

15:37   19 հունվարի, 2018

IndieWire կայքը հրապարակել է բոլոր ժամանակների լավագույն հարյուր ֆիլմերի ցանկը՝ հիմնվելով Rotten Tomatoes կայքի օգտատերերի քվեարկության վրա: Ցանկի առաջատարն է 1939 թ․ թողարկված «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմը, որի ռեժիսորն է Վիկտոր Ֆլեմինգը։ Այդ ֆիլմը երկու «Օսկար» է ստացել։

Երկրորդ տեղում ռեժիսոր Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյն» ֆիլմն է, որը 1941-ին է թողարկվել։ Այդ ֆիլմը պարբերաբար ընդգրկվում է համաշխարհային կինոյի պատմության ամենանշանակալի ֆիլմերի ցանկերում․ օրինակ՝ այն հինգ տարի շարունակ բրիտանական Sight and Sound պարբերականի կազմած վարկանիշի առաջատարն էր։

Լավագույն եռյակը եզրափակում է ռեժիսոր Ջորդան Փիլի «Կորիր» սարսափ ֆիլմը։

Լավագույն տասնյակում հայտնվել են նաև «Կատաղի Մաքսը․ Զայրույթի ուղին» (2015, Ջորջ Միլլեր) ֆիլմը և «Գլուխկոտրուկ» մուլտֆիլմը (2015, Փիթ Դոքեր):



© NEWS.am STYLE