Մասնագետը պատմել է, թե ինչ պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել Օլգա Բուզովան

16:16   19 հունվարի, 2018

Օլգա Բուզովան շարունակում է մնալ մամուլի ու երկրպագուների ուշադրության կենտրոնում։ Մինչ հեռուստահաղորդավարուհին հանգստանում է Թաիլանդում ու պատրաստվում Մոսկվայում կանայալիք մեծ համերգին, կոսմետոլոգ ու հոգեբան Տատյանա Այուպովան, որը հաճախ է մասնակցում տարբեր հեռուստահաղորդումների նկարահանումներին ու շատ ժամանակ է անցկացնում սկանդալային համբավ ունեցող «Дом 2» հեռուստանախագծի նկարահանման հարթակում, վերլուծել է Բուզովայի արտաքինը։

«Մենք հաճախ ենք շփվում նկարահանումների ժամանակ։ Օլգա Բուզովան շատ դրական անձնավորություն է։ Բացի դրանից, որպես պրոֆեսիոնալ կոսմետոլոգի՝ ինձ շատ ուրախացնում է նրա արտաքինում կատարված փոփոխությունները։ Ես առանց դժվարության հասկացել եմ, թե հատկապես ինչ պրոցեդուրաներ է կատարել Բուզովան, որպեսզի ստանա ներկայիս արտաքինը։ Նա ենթարկվել է քթի պլաստիկ վիրահատության, մեծացրել է շրթերը, ձևափոխել՝ քթի հետնապատը, այսինքն՝ փորձել է ուղղել քիթը, բոտոքս է ներարկել շրթերի մեջ, մեծացրել այտոսկրերը հատուկ գիալուրոնաթթվով»,- մեջբերում է մասնագետին proГород-ը։

 



© NEWS.am STYLE