Քիմ Քարդաշյանի մայրը 8 հազար դոլար է վճարել երեք մանկասայլակի համար

18:04   19 հունվարի, 2018

Քրիս Ջեներն օրերս նորից տատիկ է դարձել։ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը մի քանի օր առաջ երրորդ անգամ են ծնող դարձել։ Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել աստղերի դստերը, որի անունը դեռ հայտնի չէ։

Քրիս Ջեները որոշել է Քիմի նորածին դստեր, նաև Քլոեի ու Քայլիի ապագա երեխաների համար մանկասայլակներ գնել։

Քրիսը գնել է երեք գլամուրային ու շքեղ մանկասայլակ՝ դրանց համար վճարելով 8000 դոլար, իսկ բուտիկն էլ Քրիսին նվեր է արել՝ նրան տրամադրելով ևս երկու անվճար մանկասայլակ։

Հիմա Ջեներն ունի հինգ մանկասայլակ՝ 11 000 դոլար ընդհանուր արժողությամբ:

Աղբյուրը՝  TMZ

 



© NEWS.am STYLE